Մեղուների հովիվը եւ արջերը

1.     Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

համրել-հաշվել

հովիվ-Նա, ով արածեցնում Է ընտանի կենդանիների։

սուլթան-Առհասարակ՝ միապետ

  • Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

3.    Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – սանդուղք

Ծիծաղ – ժպիտ

Ագահ – անկուշտ

Հզոր – ուժեղ

Սարսափելի – վախենալու

5.    Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ – զբոսնել

Պար գալ – պարել________________________

Խաղ անել – խաղալ_______________________

Բաց անել – բացել_______________________

Կռիվ տալ – կռվել_______________________

Վախ զգալ – վախենալ_______________________

Վազ տալ – վազել________________________

Հունձ անել – հնձել______________________

6.    Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ շատ-շատ երկար ելարան գտա։Հետո ես կանգնեցի լուսնի տակ շպրտեցի ելարնը այնքան ուժեղ,որ նույնպես թռավ լուսին և մնաց այնտեղ։Ես բարձրացա ելարանով և գտա իմ կացինը։Հետո ես իջա ներքև,վերցրի մեղվին ու գնացի հետ, որտեղից ես վերադարձել էի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *