Category Archives: Uncategorized

Արատեսի մասին

Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն), որպես դպրոց բնության գրկում, «Երևանի «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադությամբ։ Դպրական կենտրոնը ներառում է տնակային ավան, ռազմամարզական գոտի, վրանային կայան, ծիսական հարթակ, ուսումնաարտադրական տնտեսություն, պանդոկ:

Տեսանկարահանումը՝ Սմբատ Պետրոսյանի, Քնարիկ Ներսիսյանի
Բնակավայրի մասին մասնագիատական դիտարկումները՝ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգոյանի։

Ռեստավրացիան իրականացվելու է լուծույթների, ներարկման կամ կապակցող խառնուրդներով ամրացման ճանապարհով, որի շնորհիվ պատերի ներքին դատարկ տարածությունները կլցվեն, կամրանան և կունենան մեխանիկական ու կառուցվածքային դիմակայության նոր հնարավորություն:

Արատես, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մառզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք,  Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսա գետի հովտում։



Մեղուների մասին

1.    Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

Պարս-Մեղուների խումբը։

Օժտված-շատ շնորհեր՝ձիրգեր ունեցող։

2.    Առանձնացրո՛ւ այն տեղեկությունը, որը գիտեիր:

Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաեւ ծաղիկների հեռավորությունը փեթակներից։

3.    Ինչպե՞ս ենք անվանում մեղուների խմբին

Մեղուների խմաբին անվանում են պարս։—————————————————————————————————————

4.    «Փեթակ» բառի տառերով նոր բառեր կազմի՛ր։

Փափուկ,փխրուն,փիղ։

Երեխա,եղանակ,ելակ։

Թութակ,թութ,թռչուն։

Արագիլ,ամպ,աղավնի։

Կատու,կապիկ,կարապ։



Մեղուների հովիվը եւ արջերը

1.     Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

համրել-հաշվել

հովիվ-Նա, ով արածեցնում Է ընտանի կենդանիների։

սուլթան-Առհասարակ՝ միապետ

  • Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

3.    Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – սանդուղք

Ծիծաղ – ժպիտ

Ագահ – անկուշտ

Հզոր – ուժեղ

Սարսափելի – վախենալու

5.    Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ – զբոսնել

Պար գալ – պարել________________________

Խաղ անել – խաղալ_______________________

Բաց անել – բացել_______________________

Կռիվ տալ – կռվել_______________________

Վախ զգալ – վախենալ_______________________

Վազ տալ – վազել________________________

Հունձ անել – հնձել______________________

6.    Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ շատ-շատ երկար ելարան գտա։Հետո ես կանգնեցի լուսնի տակ շպրտեցի ելարնը այնքան ուժեղ,որ նույնպես թռավ լուսին և մնաց այնտեղ։Ես բարձրացա ելարանով և գտա իմ կացինը։Հետո ես իջա ներքև,վերցրի մեղվին ու գնացի հետ, որտեղից ես վերադարձել էի։



Untitled

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր  Բոնամիի հեքիաթը

  Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:                           

  Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

  • Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ “Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես”:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հովհաննես Թումանյան

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

  • Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

  • Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
  • Ես էլ չունեմ։
  • Չատի․․․ Մատի․․․
  • Մենք էլ չունենք։
  • Բա ի՞նչ անենք․․․

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․

  • Հադի, դանա՜կ․․․

Թե՝ դանակ չունեմ։

  • Հյուդի, դու․․․

― Ես էլ չունեմ․․․ – Չատի՞, Մատի՞․․․

  • Մենք էլ չունենք։
  • Բա ի՞նչ անենք․․․

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

  • Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան

մտավ։

Հայր Բոնամիի հեքիաթը համեմատում ենք Սուտլիկ որսկանի հետ։

Հայր Բոնամիի հեքիաթը նամ է սուտ խոսել ով այնտեղ ասում են որ ի շունը սատկել է իսկ մյուսի բերանումել շունչ չկա։Իսկ մյուս հեքիաթում երկու բադերը սատկել էին իսկ մյուս բադի բերանում շունչ չկար։



Հայր Բոնամիի հեքիաթը

1.     Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շվարել-Մոլորվել

Հրեն-Այնտեղ

Դղյակ-Ամրոց

Շաղ տալ-ցանել,տարածել

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հայր Բոնամիի հեքիաթը երկու որսորդների մասին էր։

3.     Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր Բոնամին մի  տխուր պատմություն գիտեր։

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները հիացած կանգնել էին ապարանքի մոտ։

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

Նրանք թակեցին խորտակված նավի դուռը

։

4.     Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր Բոնամին եղել էր հեքիաթ կարդացող և հեքիաթ պատմող։

5.     Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

6.     Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի Ալեքս է լինում։Էդ Ալեքսը գիտեր մենակ մի հեքիաթ։Ես հիմա ձեզ կպատմեմ այդ հեքիաթը։Լինում է,չի լինում մի երեխա է լինում։Էդ երեխան ամեն օր քաղցրավենիք էր ուտում։Մայրիկը նրան ասում էր եթե շատ քաղցրավենիք ուտես կգիրանաս,իսկ ատամներդ կփչանան։Բայց երեխան չէր լսում։Նա ուտում էր ու ուտում։Այնքան էր կերել,որ երբ մի օր ուզեց հեծանիվ քշի,չկարողացավ բարձրանալ և ընկավ ոտքը կոտրեց։Այդ պահին նա հիշեց մայրիկի խոսքերը ու հետո նա սկսեց ավելի քիչ քաղցրավենիք ուտել։



Ճանապարհորդ Պուշոկը

Լինում է, չի լինում մի շինշիլա է լինում։ Էդ շինշիլայի անունը լինում է Պուշոկ։Մի օր Պուշոկը և նրա տերը գնում են ճանապարհորդության։Հանկարծ Պուշոկը տեսնում է,  որ տերը իրեն  վատ է զգում։Պուշոկը անընդհատ ինչ որ ձայներ էր հանում։ Հետո մեկը տեսավ Պուշոկի տիրոջը և օգնեց նրանց։



Գրադարանում (մաս առաջին)

1.     Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Չի կարելի գրքերը վնասել։

Չի կարելի հաց ուտել։

Չի կարելի կենդանի բերել։

Չի կարելի հեռախոսով խոսել։

Չի կարելի վազվզել։

Չի կարելի բարձր խոսել։

2.     Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Լայոնելը գիրք էր ման գալի իսկ Յուլիսիսը մարդ էր ման գալիս։

 Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գիրքը կարդալու համար է։

Գիրքը մեզ գիտելիք է տալիս։

 3․ Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Կարդալը շատ կարևոր է,քանի որ կարդալով մարդ ձեռք է բերում գիտելիքներ տարբեր բաների մասին։

4.     Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Ես իմ ընկեոջը կառաջարկեմ կարդալ Անհաղթ աքլորը,Գարի Պոտերը և Բոլոր հրաշալի սխալները։



Բոլոր հարաշալի սխալները

1.     Քո կարծիքով ինչո՞ւ էին Յուլիսիս Մաքոլին և Լայոնել Քեբոտը աշխարհի լավագույն ընկերները:

Իմ կարծիքով Յուլիսի Մաքոնը և Լայոլեն Քեբոտը շատ մտերիմ էին որհավհետև  նրանք իրար չէին լքում։

2.     Ի՞նչ է սխալը: Ինչպիսի՞ սխալներ են լինում:

Այն ինչ ճիշտ չի դա սխալ է։

3.     Ի՞նչ էր պատրաստվում անել Լայոնել Քեբոտը, որպեսզի իրեն խաղից վռնդող ու նեղացնող տղաները զղջան:

Նա որոշեց օգնել նրանց որ նրանք զղջան իրենց արածների համար։

4.     Ի՞նչ սխալ ես թույլ տվել, որի համար զղջացել ես:

Ես իմ ընկերների հետ խաղ էի խաղում այդ խաղում պետք էր կենդանիներին օգնել բայց ես միամիտ սպանեցի միքանի մրջյուն և ես զղջում եմ որ այդպիսի բան եմ արել։



Նեղուցի եկեղեցի

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։



Հիշողություն

1.     Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում ու երգում։

2.     Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը։

Ժրաջան,տխուր։

3.     Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

                                   Ծիծեռնակի բույնը

Ծիծեռնակը բույն էր շինում,

Ե՛վ շինում էր , և՛ երգում,

Ամեն մի շյուղ կպցնելիս՝

Առաջվա բույնն էր հիշում:

4.     Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
ԲույնՇինում էր
ՇյուղԵրգում էր
 Հիշում էր
  
  

5.     Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի սևապոչ ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն շինել: Մի անգամ նա որոշեց նոր բույն շինել և տեսավ,որ մեկ այլ ծիծեռնակի բույնը պոկվում էր պատից։Բնի մեջ 4 հատ փոքրիկ ձագ կար,որոնց մայրը գնացել էր ուտելիք գտնելու։Ծիծեռնակը թռավ բնի տակ և պահեց բույնը։ Հեռվից դա տեսնելով ծիծեռնակների մայրը արագ մոտ է թռչում և ձագերին իջացնում գետնին իսկ բույնը պահող ծիծեռնակը բաց է թողնում բույնը։Այսպիսով նրանք ընկերանում են և մյասին նոր բույն կառուցում։  



Next page →