Category Archives: Ելք ստուգատես

Դաշնամուր և ազգային պարերգ

Ես շատ երաժշտական գործիքներ եմ սիրում,բայց ինձ ամենաշատը դուր է գալիս դաշնամուրը։

Ես հիմա ձեզ  կպատամեմ դրա մասին։Դաշնամուրը հայտնագործվել է մոտ 1700-ական թվականներին Բարտոլոմեո Քրիստոֆորի կողմից։Այն լարային ստեղնաշարային գործիք է։

Դաշնամուրներն ունենում են սև,սպիտակ ստեղներ (դրանց միջոցով նվագում են) և ոտնակ (ոտնակի օգնությամբ մենք կարող ենք փոխել ձայնը) ։

Դաշնամուրի երկու հիմնական տեսակ կա՝ ռոյալ և ուղղաձիգ դաշնամուր։Ռոյալ դաշնամուրը օգտագործում են հանրային ելույթների ժամանակ,իսկ ուղաձիքը հարմար է տներում օգտագործելու համար։

Լինում են նաև էլեկտրական դաշնամուրներ։

 Էլեկտրական դաշնամուրները ավելի արդիական դարձան փոփ և ռոք երաժշտության մեջ 1960-1970-ականներին։

Ես որպես ազգային պարերգ ընտրել եմ Կոմիտասի Շուշիկի երաժշտությունը։

Կոմիտաս, Երկերի ժողովածու, հատ. VI, «Սովետական գրող», Երևան, 1982:

Շուշիկին վաղարշապատի պար է` մեկ կամ երկու հոգու համար: Պարը գրառել է Կոմիտասը և գրել է դաշնամուրի համար, ստեղծելով ինքնատիպ ֆակտուրա և նշելով` «Թառի և դափի ոճով»: Ահա այդ պատճառով էլ նվագում են նաև ժողովրդական նվագարաններով, քանի որ դրանք գրառվել են հենց հիշյալ նվագարաններից:

Շուշի պարերգ



Untitled

Interviewer: Hi Alex

Boxer Alex: Hi

Interviewer: Can you tell me about day in your life for the sports magazine?

Boxer Alex: Yeah, sure

Interviewer: What time do you get up?

Boxer Alex: I get up 7 o’clock:

Interviewer: Wow you get up 7 o’clock!

Boxer Alex: Yes I get up 7 o’clock. Then I have a breakfast։ Bacon and orange juice.

Interviewer: What do you do after breakfast.

Boxer Alex: I go to stadium and practice

Interviewer։ When do you have lunch?

Boxer Alex: I have lunch 1 o’clock.

Interviewer: What do you do after stadium.

Boxer Alex: I go to home. In the evening I watch TV and eat fruit.I go to bed at 10 o’clock.

Interviewer:Thanks,Alex. That’s a busy day!.



ՄԱՅՐԵՆԻ

Ես այս տարի կարդացել եմ շատ հեքիաթներ,բանաստեղծություններ և առակներ։Ես հիմա ձեզ կպատմեմ ինձ համար ամենասիրելի հեքիաթներից մեկը։Դա Ջանի Ռոդարիի <<Տարօրինակ հարցեր>> հեքիաթն է։Այս հեքիաթն ինձ դուր է եկել,որովհետև հեքիաթում տղան թարս և տարօրինակ հարցեր էր տալիս բոլորին,բայց ոչ ոք չէր կարողանում պատասխանել դրանց։Վերջում պարզվում է,որ նա իր ողջ կյանքում գուլպաները թարս է հագել և դրա պատճառով էլ նա չի կարողացել ճիշտ հարցեր տալ։Ահա մի փոքրիկ հատված այս հեքիաթից։

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Ես երեկ կարդացել եմ Հովհաննես Թումանյանի <<Բարեկենդանը>> հեքիաթը։Որը նույնպես ծիծաղելի և հետաքրքիր էր։Դա մի մարդ ու կնկա մասին է,ովքեր միշտ կռվում են իրար հետ ու միմյանց հիմար ասում։

Ես իմ ընկերոջը՝ Արային խորհուրդ կտամ կարդալ Ստեփան Զորյանի <<Ճանապարհորդ Ջեկոն>>,որովհետև այս հեքիաթը հավատարմության,հոգատարության մասին է։



ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԵՎ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

1․   Արկղում կար 44կգ․ միրգ։Արկղի մեջ կար խնձոր,որը 3կգ․ էր,արքայախնձորը 32կգ,իսկ բանանը 9 կգ էր։Աննան խանութից գնեց տանձ,որը 3 անգամ ծանր էր խնձորից,Ձմերուկ,որը 2 անգամ ծանր է արքայախնձորից և մանդարին,որը 3 անգամ թեթև էր բանանից։Ընդհանուր քանի՞ կիլոգրամ միրգ նա գնեց խանութից։

               լուծում

            1․3×3=9կգ (տանձ)

            2․2×32=64կգ (ձմերուկ)

            3․9։3=3կգ (մանդարին)

            4․9+64+3=76կգ (միրգ)

                                                          Պատ․՝76կգ միրգ։

2․Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։

   Պատասխան-Այժմ սեղանն ունի 5 անկյուն։

3․Սոճու վրա 40 նարինջ էր աճել։Նրանցից 10-ը հասունացավ և ցած ընկավ։Քանի՞ նարինջ  մնաց սոճու վրա։

Պատասխան-Սոճու վրա նարինջ չի կարող աճել։

4․Հայրը իր տղայիւ և եղբոր հետ,իսկ տղան իր հոր և հորեղբոր հետ գնացին որսի։Ընդամենը քանի՞ հոգի գնաց որսի։

Պատասխան-3 հոգի։

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽԱՂ-ԽԱՉԲԱՌ

Կատարելով մաթեմատիկական գործողությունները՝ստացի՛ր վերջնարդյունքը։

ՖԼԵՇՄՈԲԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ես մեծ հետաքրքրությամբ եմ մասնակցել մաթեմատիկայի ֆլեշմոբերին,որովհետև շատ եմ սիրում այդ առարկան։

Այնտեղ շատ տրամաբանական խնդիրներ են լինում և ես երբ դժվարանում եմ, դիմում եմ ծնողներիս օգնությանը։



Ճամփորդությունների ամփոփում

Ես, բացի Խամաճիկների պետական թատրոն այցելելուց,մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին։Գնացել եմ Պլանետարիում,Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,Ջրվեժի անտառապարկ և գրավել եմ Թուխ Մանուկ եկեղեցու և Սուրբ Նեղուցի վանքի բարձունքները։Ես չեմ մասնակցել ամառային եռօրյա ճամբարների,որովհետև Մխիթար Սեբաստացու դպրոց հաճախում եմ սեպտեմբեր ամսից։։

Ես բոլոր ճամփորդությունները հավանել եմ,բայց ամենից շատ դուր է եկել Ջրվեժի անտառապարկի ճամփորդությունը,որտեղ բոլորով ձմեռային խաղեր էինք խաղում։

Մեր ճամփորդությունները շատ մեծ նշանակություն ունեն։Դրանց նպատակը նրանում է,որ մենք ծանոթանանք և ճանաչենք մեր մոլորակը ու ամենակարևորը մեր երկիրը՝Հայատանը,որն ունի դարեդար անցաց պատմություն ու մշակույթ։

Մեր բոլոր ճամփորդությունները շատ լավ ու հետաքրքիր են եղել։

Պլանետարիումում ես տեսա իրական մոլորակներն ու նրանց արբանյակները։Այնտեղ դիտեցի դրանց մասին մանկական փոքրիկ տեսանյութ,որից շատ հետաքրքիր բաներ սովորեցի։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեսա Կոմիտասի նկարները և դաշնամուրը,որի վրա նա նվագել է։Հետո մեզ պատմեցին նրա կյանքի և կատարած գործերի մասին։Այնտեղ էր գտնվում կյանքի ծառը,որին հենված նա երգ է գրել։Մենք էլ հենց այդ ծառի շուրջ երգեցինք նրա երգերից մեկը և դրանով ավարտեցինք հետաքրքիր ճամփորդություններից մեկը։

Ձմռանը մենք գնացինք Ջրվեժի անտառապարկ,որտեղ ամեն ինչ ծածկված էր ձյունով։Այնքան շատ ձյուն կար,որ դժվար էր քայլելը։Մենք շատ  հետաքրքիր ձմեռային խաղեր խաղացինք։ Խաղացինք ձնագնդի,սահեցինք բարձր տեղից,իսկ վերջում պատրաստեցինք մի մեծ ձնեմարդ,որը պետք է պահպաներ այգին։

Շատ կարևոր էր դեպի Թուխ Մանուկ եկեղեցի և Սուրբ Նեղուցի վանքի ճամփորդությունները։

Թուխ Մանուկը սրբատեղիներ են,որոնք տարբեր ժամանակների և տեսակների են (խաչքար,ժայռ,հին եկեղեցու հիմք և այլն)։Դրանք հիմնականում գտնվել են երազների միջոցով։Մենք գնացել ենք Արագածոտնի մարզի գ․ Լուսագյուղում գտնվող Թուխ Մանուկը,որին նաև անվանում են Վերի վանք։Այն շատ հին ժամանակների եկեղեցի է։Մենք յոթ անգամ պտտվեցինք եկեղեցու շուրջը,հետո աղոթեցինք։ Այնտեղ կար մի աղբյուր,որի ջուրը համարում են սուրբ և բուժիչ,ես նույնպես խմեցի այդ ջրից ։Տեսա նաև միքանի խաչքարեր,որոնցից մեկը մյուսներից տարբերվում էր նրանով,որ ուներ հավաս անկյուններ։Մենք շատ հետաքրքիր և հագեցած օր ունեցանք։

Իսկ վերջինը եղել է Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարումը։Ճանապարհին շատ հետաքրքիր ու տարատեսակ խոտաբույսեր կային։Սուրբ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում։Արզական գյուղին նայող բլրի վրա։ Վանքը կիսաքանդ վիճակում էր,նրա մոտ շատ խաչքարեր կային։Այնտեղ մենք նույնպես աղոթեցինք,շրջեցինք եկեղեցու ողջ տարածքով և շատ հետաքրքիր բաներ տեսանք։Վերջում  նստեցինք վանքի մոտի խոտերին և  արտասանեցինք  Ղ․Աղայանի  <<Հիշողություն>> բանաստեղծությունը,որով ավարտեցինք մեր ճամափորդություն ։

Ես ցանկանում եմ,որ ավելի հաճախ գնանք ճամփորդության։