Monthly Archives: January 2023

Untitled

Cafe worker: Hello

Armen: Hello

Cafe worker:What would you like? Ի՞նչ կցանկանաք:

Armen:Burger , please

Cafe worker: Meat burger or vegan burger?

Armen: Meat burger,please

Cafe worker: Anything else? Էլի ինչ-որ բան կցանկանա՞ք

Armen: Yes, I would like salad, please. Այո, կցանկանամ աղցան:

Cafe worker: Fruit salad or chicken salad?

Armen:Fruit salad, please.

Cafe worker: Would you like a drink? խմելու ինչ-որ բան կցանկանա՞ք

Armen: Yes, cocoa, please.

Cafe worker: Ok, what’s your table number? Որն է ձեր սեղանի համարը

Armen: Table 5. 

Cafe worker: Ok, thank you. Your order will be in 20 minutes. Լավ, շնորհակալություն: Ձեր պատվերը կլինի 20 րոպեից:



ԴՄԲՈ ՀԱՆՍԸ,ՊԱՏՈՒՄ

Հանս Քրիստիան Անդերսեն Դմբո Հանսը

Մենք դասարանում կարդացել ենք Հանս Քրիստիան Անդերսենի երեք հեքիաթները և նրանցից ինձ ամենաշատը դուր եկավ Դմբո Հանսը։Ինձ այդ հեքիաթը դուր եկավ, որովհետև շա՜տ ծիծաղալու է 🤣🤣։ Նաև այդ հեքիաթը շատ ուսուցողական է 🤔🤔։Ինձ այդ հեքիաթի հերոսներից դուր եկան Դմբո Հանսի մեծ եղբայրները, որովհետև նրանք այնքան շատ պարապեցին, բայց իզուր 🤣🤣։



Առանձնացնել արմատները,կազմել նոր բառեր

տնակ-տուն,անտուն,տնտեսուհի,տնային,տնտեսական։

😀

մարդկային-մարդ,մարդիկ,մարդաշատ,մարթուկ,տղամարդ։

🙂

ծաղկել-ծաղիկ,ծաղկանոց,ծաղիկներ,ծաղկաշատ,ծաղկաման։

😲

անօդ-օդ,օդապարուկ,օդաչու,օդանավ,անօդ։

🤯

ձեռնոց-,ձեռք,ձեռնոցներ,ձեռքեր,



Իմ սիրելի խաղը

Maincraft

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԽԱՂԸ ԴԱ MAINCRAFTN E։Ես սիրում եմ այտ խաղը որովհետև ես դառնալու եմ վիդեօ բլոգեռ։Այդ խաղը համակարգչային խաղ է։Այդ խաղը ստեղծվել է 2016թ․։MAINCRAFTը մեզ սովորեցնում է տուն կամ ուրիշ այլ բաներ։Որ մտնում ենք MAINCRAFT առաջինը ծառ ենք ջարդում վոր տախտակ սագեք իսկ տախտակից աշխատանքային նստարան իս՞կ դուք մտածում եք վոնց հաղթենք այդ խաղը մեկ պորտալ պիտի գտնել վորի մեջ պետք է մտնել ու գնանք դռակոնի մոտ և եթե հաղթեկ այդ bossին դուք կհաղթեկ MAINCRAFTը։



ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐ

Հայ ժողովուրդը հայտնի է իր հյուրընկալությամբ, ջերմությամբ եւ խաղաղությամբ: Հայերը հաճելիորեն զարմացնում են զբոսաշրջիկներին իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ և առատաձեռնությամբ։ Հայերն աչքի են ընկնում նաև հարգալից վերաբերմունքով տարեցների նկատմամբ: Մեծահասակների դերը շատ է կարևորվում հատկապես ընտանիքում։ Հայերն ավանդապաշտ ազգ են և ունեն բազում սովորույթներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ:

Հայ ազգին բնորոշ սովորույթներն ու ավանդույթները ձևավորվել են դարերի արդյունքում։ Ընդունված է կարծել, որ հայերը տաքարյուն են, դրական և անեղծ: Հայերը շատ հոգատար են իրենց երեխաների նկատմամբ, և ամեն ինչից վեր են դասում ընտանիքը:

1. Հայկական հյուրընկալություն

Մեր հյուրասիրության մասին ամբողջ աշխարհում լեգենդներ են պտտվում: Յուրաքանչյուր առիթի ժամանակ այստեղ սեղան է բացվում՝ լինի դա տանը, թե աշխատանքի վայրում: Հայերը կարծում են, որ ինչքան շատ հյուրասիրեն այլոց, այնքան շատ երջանկություն կվերադառնա իրենց:

2. Երեխայի ծնունդը

Որպես կանոն՝ հայկական ընտանիքները բազմազավակ են լինում, հատկապես նրանք, որոնք ապրում են գյուղերում: Այստեղ երեխայի ծնունդն իսկական ուրախություն է, հատկապես եթե տղա է լույս աշխարհ գալիս: Ընդունված է երեխային ցույց չտալ օտար մարդկանց, քանի դեռ չի լրացել նրա 40 օրականը: Հին ժամանակներում այն տան դիմաց, որտեղ երեխան ծնվում էր, երաժշտություն էին միացնում, իսկ տունը զարդարում էին կանաչ ճյուղերով՝ որպես ծննդյան շարունակության նշան:

3. Հայկական հարսանիքներ

Մեզ մոտ հարսանիքները մեծ շուքով են նշվում: Մեր օրերում այլևս արդիական չէ այն սովորույթը, որի ժամանակ հարսանիքը նշում էին ողջ գյուղով մի քանի օր շարունակ, սակայն, միևնույն է, հյուրերը մինչ այսօր էլ շատ են լինում: Քավորն ու քավորկինը զույգին հարազատ մարդիկ են լինում, որոնք պետք է հետևեն, որ նորակազմ ընտանիքը ամուր լինի և զարգանա: Ամենաթանկարժեք նվերը հիմնականում հենց նրանք են տալիս: Նորապսակներին ընդունված է թանկարժեք իրեր նվիրել, գումար կամ էլ տնային օգտագործման համար նախատեսված պարագաներ: Հարսանեկան արարողության հաջորդ օրը փեսայի կողմից կանայք են այցելում նորպսակների տուն՝ իրենց հետ բերելով կարմիր խնձոր՝ հարսի մաքրության և անմեղության նշանը:

4. Գինեգործություն և կոնյակի արտադրություն

Յուրաքանչյուր հայ գիտի, որ երբ Նոյը կանգ առավ Արարատի վրա, առաջին հերթին այնտեղ խաղողի որթ տնկեց: Իսկ ավանդական գինեգործությունն այստեղ շատ վաղուց է զարգացել: Մի քանի ուսումնասիրություններ ասում են, որ Հայաստանում գինի սկսվել է արտադրվել դեռևս մ.թ.ա. XI-X դարերում: Տեղի խաղողի տեսակների առանձնահատկությունն այն է, որ դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, որը մշակման ընթացքում մեծ քանակությամբ սպիրտ է արտադրում: Օտարերկրացիներից շատերը Հայաստանն ասոցացնում են անմիջապես կոնյակի հետ: Այս խմիչքի պատրաստումը սկսվել է XIX դարում: Կոնյակի պատրաստման համար օգտագործվում է ամենաբարձր որակի խաղող, որն աճում է Արարատյան դաշտում:

5. Ավանդական ազգային տոներ

Փետրվարի վերջին Հայաստանում նշում են Տրնդեզը, որը եկել է հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու բակում ընդունված է խարույկ վառել, որի վրայով պետք է թռչեն նորապսակները:

Եվս մեկ տոն՝ նվիրված գարնան գալստին՝ Ծաղկազարդը, որի ժամանակ մարդիկ եկեղեցի են այցելում՝ ուռենու ճյուղեր օրհնելու, իսկ չամուսնացածների և երեխաների գլուխներին այդ ճյուղերից հյուսված ծաղկեպսակներ են դնում:

Վարդավառը հայերի սիրելի տոնն է, երբ բոլորն իրար վրա ջուր են լցնում՝ լինի դիմացինը ծանոթ, թե անծանոթ:

Սուրբ Վալենտինի տոնի նախօրյակին Հայաստանում նշում են Սբ. Սարգսի տոնը: Աղջիկները աղի բլիթ են պատրաստում և ուտում են այն քնելուց առաջ: Համարվում է, որ այն մարդը, ում հետ հետագայում պետք է աղջիկը կապի կյանքը, երազում նրան ջուր կբերի։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավաասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Հայկական ավանդույթում հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթի տերը հաղթող է ճանաչվում և ուտում կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։



Ջրի կաթիլը

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած:  Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

Շարունիր

Եվ նա կանչեց կախարդներին ու ասաց մի հանելուկ գուշակեք ու կտամ։մի մեծ քաղաք է այնտեղ ապրում էին գազան մարդիկ վորոնք մի փոքրիկ կռծում էին իրար։Գուշակեցիր ասաց Հոգսեն Զննողը;կախարդները ասեցին վոր դա ինչվոր մեծ քաղաք է; Հոգսեն Զննողը ասաց վոր դա ճահճա կաթիլ է։



Հանս Քրիստիան Անդերսեն | Լուցկիներով աղջիկը

Ցուրտ ձմեռային երեկո է: Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ է թափառում: Երբ տնից դուրս էր եկել, կոշիկներով էր, բայց հսկայական հին կոշիկները, որոնք նախկինում կրում էր նրա մայրը, անօգուտ էին: Նա կորցնում է կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձում է վազքով կտրել փողոցը: Նրա ոտքերը կարմրել ու կապտել են ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կա: Ողջ օրվա ընթացքում ոչ մի լուցկի չի վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չեն տվել: Աղջիկը թափառում է՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Բոլոր պատուհաններից լույս է հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն է տարածվել: Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում մի անկյուն է գտնում: Նա նստում է, կծկվում՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Տուն վերադառնալ չի համարձակվում. ոչ մի լուցկի չի վաճառել, հայրն իրեն կծեծի: Մտածում է, որ տանն էլ է ցուրտ. նրանք ապրում են ձեղնահարկում: Նրա ձեռքերը փայտացել են ցրտից: Իսկ լուցկու կրակը կտաքացներ դրանք: Աղջիկը վախվխելով մի լուցկի է հանում ու… չը՛խկ: Լուցկին վառվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Աղջկան թվում էր, թե նա նստած է վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ է նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն է շնչում: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ: Նա մի լուցկի էլ է վառում: Աղջիկն իր առաջ սենյակ է տեսնում, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն է: Սագը ցատկում է սեղանից և դանակն ու պատառաքաղը մեջքին խրված մոտենում: Բայց լուցկին հանգում է, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնում է խոնավ պատը: Աղջիկը մի լուցկի էլ է վառում:  Տեսնում է շքեղ տոնածառ: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր են վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում են աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնում է տոնածառին, բայց… լուցկին հանգում է: Աղջիկը նորից լուցկի է վառում: Իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին է տեսնում:- Տատի՛կ,- բացականչում է աղջիկը,- վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին: Նա հապճեպ վառում է բոլոր լուցկիները, որ մնացել են տուփի մեջ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ  են բռնկվում, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր է դառնում: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն է առնում. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրանում են վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ: Որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտնում են աղջկան. նրա այտերը շիկնած են, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած է, սառել է հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորում է լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:- Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում են մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…




Կատարի՛ր առաջադրանքները

  1. Նկարագրի՛ր լուցկիներով աղջկան:
  2. Նկարիր աղջկան որևէ նկարչական ծրագրով:
  3. Առանձնացրու բոլոր այն բառերը, որոնք նկարագրում են լուցկիներով աղջկան:
  4. Առցանց բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը.

Սլանալ, հնամաշ, գրոշ, սրթսրթալ, ձեղնահարկ, շլացուցիչ, վեհաշուք:

1.Հին կօշիկներով,գլխաբաց,հնամաշ գոգնոցով։

4․սլանալ-արագորեն գնալ՝ ընթանալ, սրընթաց վազել:

հնամաշ-հնությունից մաշված, հնացած ու մաշված:

գրոշ-1. Հին ռուսական դրամ =2 կոպեկի (1657-1838 թվականներին), ապա՝ կես կոպեկի (1938-1917 թվականներին):
2. Մանր դրամ Լեհաստանում և Ավստրիայում:

սրթսրթալ-Ցրտից դողալ՝ դողդողալ:

ձեղնահարկ-ձեղունի և առաստաղի միջի հարկը,վերնահարկ

շլացուցիչ-աչք ծակող, կուրացնող:

վեհաշուք-Վեհորեն գեղեցիկ ու պերճ, մեծավայելուչ: 



ТРИ КОТА

Снежный домик



ԱՄԱՆՈՐԸ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Ամանորը դիմավաորւմ են ձմռանը։Ձմռանը նաև իմ ծննդյան տարեդարձն է։Մենք Ամանորը դիմավորելու համար համեղ ուտեստներ ենք պատրաստում,գեղեցիկ զարդարում ենք տունը և տոնածառը։Ես նամակ եմ գրում ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ։ՁՄԵՌ ՊԱՊԻԿԸ ամանորից մի քանի օր առաջ,ամեն օր ինձ նվեր է բերում,իսկ իմ ուզած նվերը բերում է Ամանորի գիշերը։Մենք շատ ուրախ ենք նշում Ամանորը։

Հետաքրքիր պահեր իմ արձակուրդից

Իմ արձակուրդի ժամանակ շատ հետաքրքիր պահեր են եղել,բայց իմ համար ամենահետաքրքիր պահը ծննդյանս նվերը ստանալու պահն էր։Մայրիկս ու հայրիկս ինձ նվիրեցին շինշիլա (դա փոքրիկ փափկամազիկ կենդանի է ),որի անուն ես դրեցի Պուշոկ։ Նաև հետաքրքիր է այն,որ ամեն օր ես տոնածառի տակից գտնում էի մի պոքրիկ նվեր։