Daily Archives: May 20, 2023

ՄԱՅՐԵՆԻ

Ես այս տարի կարդացել եմ շատ հեքիաթներ,բանաստեղծություններ և առակներ։Ես հիմա ձեզ կպատմեմ ինձ համար ամենասիրելի հեքիաթներից մեկը։Դա Ջանի Ռոդարիի <<Տարօրինակ հարցեր>> հեքիաթն է։Այս հեքիաթն ինձ դուր է եկել,որովհետև հեքիաթում տղան թարս և տարօրինակ հարցեր էր տալիս բոլորին,բայց ոչ ոք չէր կարողանում պատասխանել դրանց։Վերջում պարզվում է,որ նա իր ողջ կյանքում գուլպաները թարս է հագել և դրա պատճառով էլ նա չի կարողացել ճիշտ հարցեր տալ։Ահա մի փոքրիկ հատված այս հեքիաթից։

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Ես երեկ կարդացել եմ Հովհաննես Թումանյանի <<Բարեկենդանը>> հեքիաթը։Որը նույնպես ծիծաղելի և հետաքրքիր էր։Դա մի մարդ ու կնկա մասին է,ովքեր միշտ կռվում են իրար հետ ու միմյանց հիմար ասում։

Ես իմ ընկերոջը՝ Արային խորհուրդ կտամ կարդալ Ստեփան Զորյանի <<Ճանապարհորդ Ջեկոն>>,որովհետև այս հեքիաթը հավատարմության,հոգատարության մասին է։