Daily Archives: May 14, 2023

Ճամփորդությունների ամփոփում

Ես, բացի Խամաճիկների պետական թատրոն այցելելուց,մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին։Գնացել եմ Պլանետարիում,Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,Ջրվեժի անտառապարկ և գրավել եմ Թուխ Մանուկ եկեղեցու և Սուրբ Նեղուցի վանքի բարձունքները։Ես չեմ մասնակցել ամառային եռօրյա ճամբարների,որովհետև Մխիթար Սեբաստացու դպրոց հաճախում եմ սեպտեմբեր ամսից։։

Ես բոլոր ճամփորդությունները հավանել եմ,բայց ամենից շատ դուր է եկել Ջրվեժի անտառապարկի ճամփորդությունը,որտեղ բոլորով ձմեռային խաղեր էինք խաղում։

Մեր ճամփորդությունները շատ մեծ նշանակություն ունեն։Դրանց նպատակը նրանում է,որ մենք ծանոթանանք և ճանաչենք մեր մոլորակը ու ամենակարևորը մեր երկիրը՝Հայատանը,որն ունի դարեդար անցաց պատմություն ու մշակույթ։

Մեր բոլոր ճամփորդությունները շատ լավ ու հետաքրքիր են եղել։

Պլանետարիումում ես տեսա իրական մոլորակներն ու նրանց արբանյակները։Այնտեղ դիտեցի դրանց մասին մանկական փոքրիկ տեսանյութ,որից շատ հետաքրքիր բաներ սովորեցի։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեսա Կոմիտասի նկարները և դաշնամուրը,որի վրա նա նվագել է։Հետո մեզ պատմեցին նրա կյանքի և կատարած գործերի մասին։Այնտեղ էր գտնվում կյանքի ծառը,որին հենված նա երգ է գրել։Մենք էլ հենց այդ ծառի շուրջ երգեցինք նրա երգերից մեկը և դրանով ավարտեցինք հետաքրքիր ճամփորդություններից մեկը։

Ձմռանը մենք գնացինք Ջրվեժի անտառապարկ,որտեղ ամեն ինչ ծածկված էր ձյունով։Այնքան շատ ձյուն կար,որ դժվար էր քայլելը։Մենք շատ  հետաքրքիր ձմեռային խաղեր խաղացինք։ Խաղացինք ձնագնդի,սահեցինք բարձր տեղից,իսկ վերջում պատրաստեցինք մի մեծ ձնեմարդ,որը պետք է պահպաներ այգին։

Շատ կարևոր էր դեպի Թուխ Մանուկ եկեղեցի և Սուրբ Նեղուցի վանքի ճամփորդությունները։

Թուխ Մանուկը սրբատեղիներ են,որոնք տարբեր ժամանակների և տեսակների են (խաչքար,ժայռ,հին եկեղեցու հիմք և այլն)։Դրանք հիմնականում գտնվել են երազների միջոցով։Մենք գնացել ենք Արագածոտնի մարզի գ․ Լուսագյուղում գտնվող Թուխ Մանուկը,որին նաև անվանում են Վերի վանք։Այն շատ հին ժամանակների եկեղեցի է։Մենք յոթ անգամ պտտվեցինք եկեղեցու շուրջը,հետո աղոթեցինք։ Այնտեղ կար մի աղբյուր,որի ջուրը համարում են սուրբ և բուժիչ,ես նույնպես խմեցի այդ ջրից ։Տեսա նաև միքանի խաչքարեր,որոնցից մեկը մյուսներից տարբերվում էր նրանով,որ ուներ հավաս անկյուններ։Մենք շատ հետաքրքիր և հագեցած օր ունեցանք։

Իսկ վերջինը եղել է Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարումը։Ճանապարհին շատ հետաքրքիր ու տարատեսակ խոտաբույսեր կային։Սուրբ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում։Արզական գյուղին նայող բլրի վրա։ Վանքը կիսաքանդ վիճակում էր,նրա մոտ շատ խաչքարեր կային։Այնտեղ մենք նույնպես աղոթեցինք,շրջեցինք եկեղեցու ողջ տարածքով և շատ հետաքրքիր բաներ տեսանք։Վերջում  նստեցինք վանքի մոտի խոտերին և  արտասանեցինք  Ղ․Աղայանի  <<Հիշողություն>> բանաստեղծությունը,որով ավարտեցինք մեր ճամափորդություն ։

Ես ցանկանում եմ,որ ավելի հաճախ գնանք ճամփորդության։