About Ալեքս Ադյան

View all posts by Ալեքս Ադյան:

Մեղուների հովիվը եւ արջերը

1.     Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

համրել-հաշվել

հովիվ-Նա, ով արածեցնում Է ընտանի կենդանիների։

սուլթան-Առհասարակ՝ միապետ

  • Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

3.    Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

  • Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան – սանդուղք

Ծիծաղ – ժպիտ

Ագահ – անկուշտ

Հզոր – ուժեղ

Սարսափելի – վախենալու

5.    Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս: ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ – զբոսնել

Պար գալ – պարել________________________

Խաղ անել – խաղալ_______________________

Բաց անել – բացել_______________________

Կռիվ տալ – կռվել_______________________

Վախ զգալ – վախենալ_______________________

Վազ տալ – վազել________________________

Հունձ անել – հնձել______________________

6.    Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ շատ-շատ երկար ելարան գտա։Հետո ես կանգնեցի լուսնի տակ շպրտեցի ելարնը այնքան ուժեղ,որ նույնպես թռավ լուսին և մնաց այնտեղ։Ես բարձրացա ելարանով և գտա իմ կացինը։Հետո ես իջա ներքև,վերցրի մեղվին ու գնացի հետ, որտեղից ես վերադարձել էի։



iInterview with a famous boxer Alex

Interviewer:Hi Alex

Boxer Alex: Hi

Interviewer: Can you tell me about day in your life for the sports magazine?

Boxer Alex: Yeah, sure

Interviewer: What time do you get up?

Boxer Alex: I get up 7 o’clock:

Interviewer: Wow you get up 7 o’clock!

Boxer Alex: Yes I get up 7 o’clock. Then I have a breakfast։ Bacon and orange juice.

Interviewer: What do you do after breakfast?

Boxer Alex: I go to stadium and practice

Interviewer։ When do you have lunch?

Boxer Alex: I have lunch 1 o’clock.

Interviewer: What do you do after stadium?

Boxer Alex: I go to home. In the evening I watch TV and eat fruit.I go to bed at 10 o’clock.

Interviewer:Thanks,Alex. That’s a busy day!.



Ճամփորդությունների ամփոփում

Ես, բացի Խամաճիկների պետական թատրոն այցելելուց,մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին։Գնացել եմ Պլանետարիում,Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,Ջրվեժի անտառապարկ և գրավել եմ Թուխ Մանուկ եկեղեցու և Սուրբ Նեղուցի վանքի բարձունքները։Ես չեմ մասնակցել ամառային եռօրյա ճամբարների,որովհետև Մխիթար Սեբաստացու դպրոց հաճախում եմ սեպտեմբեր ամսից։։

Ես բոլոր ճամփորդությունները հավանել եմ,բայց ամենից շատ դուր է եկել Ջրվեժի անտառապարկի ճամփորդությունը,որտեղ բոլորով ձմեռային խաղեր էինք խաղում։

Մեր ճամփորդությունները շատ մեծ նշանակություն ունեն։Դրանց նպատակը նրանում է,որ մենք ծանոթանանք և ճանաչենք մեր մոլորակը ու ամենակարևորը մեր երկիրը՝Հայատանը,որն ունի դարեդար անցաց պատմություն ու մշակույթ։

Մեր բոլոր ճամփորդությունները շատ լավ ու հետաքրքիր են եղել։

Պլանետարիումում ես տեսա իրական մոլորակներն ու նրանց արբանյակները։Այնտեղ դիտեցի դրանց մասին մանկական փոքրիկ տեսանյութ,որից շատ հետաքրքիր բաներ սովորեցի։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեսա Կոմիտասի նկարները և դաշնամուրը,որի վրա նա նվագել է։Հետո մեզ պատմեցին նրա կյանքի և կատարած գործերի մասին։Այնտեղ էր գտնվում կյանքի ծառը,որին հենված նա երգ է գրել։Մենք էլ հենց այդ ծառի շուրջ երգեցինք նրա երգերից մեկը և դրանով ավարտեցինք հետաքրքիր ճամփորդություններից մեկը։

Ձմռանը մենք գնացինք Ջրվեժի անտառապարկ,որտեղ ամեն ինչ ծածկված էր ձյունով։Այնքան շատ ձյուն կար,որ դժվար էր քայլելը։Մենք շատ  հետաքրքիր ձմեռային խաղեր խաղացինք։ Խաղացինք ձնագնդի,սահեցինք բարձր տեղից,իսկ վերջում պատրաստեցինք մի մեծ ձնեմարդ,որը պետք է պահպաներ այգին։

Շատ կարևոր էր դեպի Թուխ Մանուկ եկեղեցի և Սուրբ Նեղուցի վանքի ճամփորդությունները։

Թուխ Մանուկը սրբատեղիներ են,որոնք տարբեր ժամանակների և տեսակների են (խաչքար,ժայռ,հին եկեղեցու հիմք և այլն)։Դրանք հիմնականում գտնվել են երազների միջոցով։Մենք գնացել ենք Արագածոտնի մարզի գ․ Լուսագյուղում գտնվող Թուխ Մանուկը,որին նաև անվանում են Վերի վանք։Այն շատ հին ժամանակների եկեղեցի է։Մենք յոթ անգամ պտտվեցինք եկեղեցու շուրջը,հետո աղոթեցինք։ Այնտեղ կար մի աղբյուր,որի ջուրը համարում են սուրբ և բուժիչ,ես նույնպես խմեցի այդ ջրից ։Տեսա նաև միքանի խաչքարեր,որոնցից մեկը մյուսներից տարբերվում էր նրանով,որ ուներ հավաս անկյուններ։Մենք շատ հետաքրքիր և հագեցած օր ունեցանք։

Իսկ վերջինը եղել է Սուրբ Նեղուցի վանքի բարձունքի հաղթահարումը։Ճանապարհին շատ հետաքրքիր ու տարատեսակ խոտաբույսեր կային։Սուրբ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում։Արզական գյուղին նայող բլրի վրա։ Վանքը կիսաքանդ վիճակում էր,նրա մոտ շատ խաչքարեր կային։Այնտեղ մենք նույնպես աղոթեցինք,շրջեցինք եկեղեցու ողջ տարածքով և շատ հետաքրքիր բաներ տեսանք։Վերջում  նստեցինք վանքի մոտի խոտերին և  արտասանեցինք  Ղ․Աղայանի  <<Հիշողություն>> բանաստեղծությունը,որով ավարտեցինք մեր ճամափորդություն ։

Ես ցանկանում եմ,որ ավելի հաճախ գնանք ճամփորդության։



Выполнить задание. образуйте множественное число.

мама, ручка, сад, шкаф, стол, карандаш, журнал, рыба, подъезд, фильм, лифт, комната, комната, кабинет,нитка,класс,книга,ресторан,   нота, ваза, игра, театр, человек, ребенок, птица,рука,

 

мама – мамы

ручка – ручки

сад – сады

шкаф – шкафы

стол – столы

карандаш – карандаши

журнал – журналы

рыба – рыбы

подъезд – подъезды

фильм – фильмы

лифт – лифты

комната – комнаты

кабинет – кабинеты

нитка – нитки

класс – классы

книга – книги

ресторан – рестораны

нота – ноты

ваза – вазы

игра – игры

театр – театры

человек – люди

ребенок – дети

птица – птицы

рука -руки



Խնդիրներ

1. Փռում առաջին օրը օգտագործեցին 10 կգ ալյուր, երկրորդ օրը՝35 կգ-ով ավել, իսկ երրորդ օրը 800 գ։ 

Ընդամենը քանի՞ կգ ալյուր օգտագործեցին 3 օրվա ընթացքում։

Լուծում

1․10000գ+35000գ=45000(գ)

2․10000+45000+800=55800(գ)

                                                  Պատասխան՝55800գրամ ալյուր։ 

     

2. Աննան գնեց 300 գ. դեղձ, 800 գ. խնձոր, 500 գ. բալ և 5 կգ ձմերուկ։ Հաշվի’ր, թե քանի՞ գրամ էր ձմերուկը և քանի՞ գրամ միրգ գնեց Աննան։

Լուծում

1․5կգ=5000գ

2․300+800+500+5000=6600

                                                  Պատասխան՝6600գրամ միրգ։



Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

1.    Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Մյունխհաուզենը երկարաքիթ,ստախոս և խաբեբա փոքրիկ ծերուկ էր։

2.    Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։

Այս ծերուկը նման էր Հայր Բոնամիին,որովհետև այնտեղել էր պատմում անիրական և տարօրինակ բաների մասին։



Untitled

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր  Բոնամիի հեքիաթը

  Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:                           

  Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

  • Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ “Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես”:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հովհաննես Թումանյան

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

  • Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

  • Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
  • Ես էլ չունեմ։
  • Չատի․․․ Մատի․․․
  • Մենք էլ չունենք։
  • Բա ի՞նչ անենք․․․

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․

  • Հադի, դանա՜կ․․․

Թե՝ դանակ չունեմ։

  • Հյուդի, դու․․․

― Ես էլ չունեմ․․․ – Չատի՞, Մատի՞․․․

  • Մենք էլ չունենք։
  • Բա ի՞նչ անենք․․․

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

  • Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան

մտավ։

Հայր Բոնամիի հեքիաթը համեմատում ենք Սուտլիկ որսկանի հետ։

Հայր Բոնամիի հեքիաթը նամ է սուտ խոսել ով այնտեղ ասում են որ ի շունը սատկել է իսկ մյուսի բերանումել շունչ չկա։Իսկ մյուս հեքիաթում երկու բադերը սատկել էին իսկ մյուս բադի բերանում շունչ չկար։



Հայր Բոնամիի հեքիաթը

1.     Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շվարել-Մոլորվել

Հրեն-Այնտեղ

Դղյակ-Ամրոց

Շաղ տալ-ցանել,տարածել

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հայր Բոնամիի հեքիաթը երկու որսորդների մասին էր։

3.     Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր Բոնամին մի  տխուր պատմություն գիտեր։

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները հիացած կանգնել էին ապարանքի մոտ։

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

Նրանք թակեցին խորտակված նավի դուռը

։

4.     Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր Բոնամին եղել էր հեքիաթ կարդացող և հեքիաթ պատմող։

5.     Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

6.     Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի Ալեքս է լինում։Էդ Ալեքսը գիտեր մենակ մի հեքիաթ։Ես հիմա ձեզ կպատմեմ այդ հեքիաթը։Լինում է,չի լինում մի երեխա է լինում։Էդ երեխան ամեն օր քաղցրավենիք էր ուտում։Մայրիկը նրան ասում էր եթե շատ քաղցրավենիք ուտես կգիրանաս,իսկ ատամներդ կփչանան։Բայց երեխան չէր լսում։Նա ուտում էր ու ուտում։Այնքան էր կերել,որ երբ մի օր ուզեց հեծանիվ քշի,չկարողացավ բարձրանալ և ընկավ ոտքը կոտրեց։Այդ պահին նա հիշեց մայրիկի խոսքերը ու հետո նա սկսեց ավելի քիչ քաղցրավենիք ուտել։



Ճանապարհորդ Պուշոկը

Լինում է, չի լինում մի շինշիլա է լինում։ Էդ շինշիլայի անունը լինում է Պուշոկ։Մի օր Պուշոկը և նրա տերը գնում են ճանապարհորդության։Հանկարծ Պուշոկը տեսնում է,  որ տերը իրեն  վատ է զգում։Պուշոկը անընդհատ ինչ որ ձայներ էր հանում։ Հետո մեկը տեսավ Պուշոկի տիրոջը և օգնեց նրանց։



Ճանապարհորդ Ջեկոն

1,     Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

կուպե – վագոնի առանձին բաժանմուն,խցիկ։

գոգ – գիրկ

պալաս – հնացած շորի կտոր

կոնդուկտոր – վագոնավար,ուղեկցորդ

2. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.

ձայն ծպտուն չհանել – լռել

 իրավունք տալ – թույլատրել

 վնաս տալ – վնասել

3.Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը ընդգծի՛ր.

պառավը

ուղեկցորդը

 ճանապարհորդներից մեկը

4.     Ի՞նչ կպատմես շնիկի մասին:

Շնիկը շատ փոքրիկ,բայց շատ խելացի և ճարպիկ է։

5.Արդարացրո՛ւ տատիկին:

Նա խոստացել էր իր որդուն,որ շանը կտանի նրա մոտ ու քանի որ ուրիշ  գնալու տարբերակ չկար,նա ստիպված պետք է գնաքով տաներ։

6.Արդարացրո՛ւ կոնդուկտորին:

Գնացքից օգտվելու կանոններ կան,իսկ կոնդուկտորը աշխատում է այդտեղ և հետևում է,որ ոչ ոք չխախտի կանոնները։

7.Մեղադրի՛ր տատիկին:

Նա խախտել էր գնացքից օգտվելու կանոնները և չէր լսում կոնդուկտորին։

8.     Մեղադրի՛ր կոնդուկտորին:

Կոնդուկտորը առանց լսելու տատիկին,թե ինչու է շանը իր հետ վագոն մրել,բարկանում է ,վերցնում շանը և դուրս հանում։

9.     Հորինի՛ր. «Ջեկոյի նոր արկածները»

                                                   ՈՒժեղ Ջեկոն

                                     Ալեքս Ադյան                                                                      

Լինում է,թե չի լինում մի ընտանիք է լինում։Այդ ընտանիքում ապրում էր 3 տարեկան աղջիկ և նրա հայրն ու մայրը։Նրանք ընտանիքով գնում են խանութ,որ շուն գնեն։Նրանք գնեցին մի շուն,որի անունը դրեցին Ջեկո։Մի անգամ աղջիկը հվանդացել էր։Մայրիկը նրան դեղեր է տալիս և հանկարծ այդ պահին աղջկա մորը զանգում են և նա գնում է ուրիշ սենյակ։Այնտեղ մենակ կար Ջեկոն։Հանկարծ շունը տեսնում է,որ աղջիկը դողում է ամբողջ մարմնով, նա դանդաղ մոտենում,բարձրանում է աղջկա կողքը և իր մարմնով տաքացնում նրան։ Հետո գալիս է մայրիկը և տեսնում,որ աղջիկը մրսում էր,իսկ շունը նրան տաքցնում էր։Մայրը գովեց շանը։ Իսկ աղջիկը Ջեկոյի հոգատարության շնորհիվ շուտ լավանում է։



Next page →
← Previous page