ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանք 1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա.

Լույս,զանգեր,աշխարհ,հովիտ,առու,քամի,կռունկ,երամ,կաքավ,քար,տաղ,ծաղիկ,բուրմունք:

Առաջադրանք 2. . Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողություն:

Զարկել,բացվել,խոխոջել,գըլգըլալ,շընկշընկալ,եկավ,կարդալ,ելնել,սըլսըլալ։

Առաջադրանք 3. Գրի՛ր համապատասխան հարցը. Օրինակ՝ գետ-ի՞նչ, մտածել-ի՞նչ անել

Գետ-ի՞նչ

Հոսել-ի՞նչ անել

Մուտքագրել-ի՞նչ անել

Համակարգիչ-ի՞նչ

Պար-ի՞նչ

Պարել-ի՞նչ անել

Պարերգ-ի՞նչ

Թռչուն-ի՞նչ

Թրջել-ի՞նչ անել

Թռչել-ի՞նչ անել

Աչք-ի՞նչ

Տեսնել-ի՞նչ անել

Առաջադրանք 4. Առաջին տողի բառերը համապատասխանեցրու երկրորդ տողի բառերին, գրիր՝ ինչը ինչ արեց։

  1. Աքաղաղ, խոզ, կով, այծ, առյուծ, հավ, կատու, շուն, օձ
  2. Սողալ, մկկալ, հաչել, բառաչել, մլավել, մռնչալ, խռխռալ, ծուղրուղու կանչել, կչկչալ։
  3. Աքաղաղը ծուղրուղու է կանչեց։
  4.  Խոզը խռխռոաց է։
  5. Կովը բառաչաց է։
  6. Այծը մկկաց է։
  7. Առյուծը մռնչաց է։
  8. Հավը կչկչաց։
  9. Կատուն մլավեց է։
  10. Շունը հաչաց է։
  11. Օձը սողաց է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *