․Գործողություն․

Խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողությունը ցույց տվող բառերը կոչվում են բայեր։


Գործողություն ցույց տվող բառերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին:

Գործողություն ցույց տվող բառերը վերջանում են -ել, -ալ մասնիկներով։

Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ այդ բառերը  փոփոխվում են:

Առաջադրանք 1

Բառաշարքից առանձնացրեք գործողություն ցույց տվող բառերը

Խաղալ, զանգ, հեռախոս, վազել, երազել, աղջիկ, նայել, գեղեցիկ, թիթեռ, թռչել, թրջել, մտածել, սողալ, սիրել, սեր, գիրք, համակարգիչ, մուտքագրել։

Խաղալ,վազել,երազել,նայել,թռչել,թրջել,մտածել,սողալ,սիրել,մուտքագրել։

Առաջադրանք 2

Գրի’ր 10 բառ, որոնք ցույց կտան գործողություն

Վազել,քնել,անցնել,երազել,պարել,քայլել,նայել,ուտել,տեսնել,զանգել։

Առաջադրանք 3

Մտածել, երազել, քայլել, երգել, նվագել բառերը օգտագործիր նախադասությունների մեջ։

Ես մտածում էի ինչ տալ մայրիկիս ծննդյան օրը։

Ես երազում էի մեծ տուն ունենայինք։

Իմ ընկերը ասեց,որ գնանք բակ խոսենք և քայլենք։

Իմ ընկերը սիրում է երգել։

Ես իմ ընկերոջ հետ նվագում եմ։

Առաջադրանք 4   

Հետևյալ բառերը դարձրու գործողություն ցույց տվող

Վազք-Վազել

 Միտք-Մտածել

 Քայլ-Քայլել

 Շունչ-Շնչել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *