Հանս Քրիստիան Անդերսեն | Լուցկիներով աղջիկը

Ցուրտ ձմեռային երեկո է: Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ է թափառում: Երբ տնից դուրս էր եկել, կոշիկներով էր, բայց հսկայական հին կոշիկները, որոնք նախկինում կրում էր նրա մայրը, անօգուտ էին: Նա կորցնում է կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձում է վազքով կտրել փողոցը: Նրա ոտքերը կարմրել ու կապտել են ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կա: Ողջ օրվա ընթացքում ոչ մի լուցկի չի վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չեն տվել: Աղջիկը թափառում է՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Բոլոր պատուհաններից լույս է հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն է տարածվել: Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում մի անկյուն է գտնում: Նա նստում է, կծկվում՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Տուն վերադառնալ չի համարձակվում. ոչ մի լուցկի չի վաճառել, հայրն իրեն կծեծի: Մտածում է, որ տանն էլ է ցուրտ. նրանք ապրում են ձեղնահարկում: Նրա ձեռքերը փայտացել են ցրտից: Իսկ լուցկու կրակը կտաքացներ դրանք: Աղջիկը վախվխելով մի լուցկի է հանում ու… չը՛խկ: Լուցկին վառվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Աղջկան թվում էր, թե նա նստած է վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ է նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն է շնչում: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ: Նա մի լուցկի էլ է վառում: Աղջիկն իր առաջ սենյակ է տեսնում, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն է: Սագը ցատկում է սեղանից և դանակն ու պատառաքաղը մեջքին խրված մոտենում: Բայց լուցկին հանգում է, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնում է խոնավ պատը: Աղջիկը մի լուցկի էլ է վառում:  Տեսնում է շքեղ տոնածառ: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր են վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում են աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնում է տոնածառին, բայց… լուցկին հանգում է: Աղջիկը նորից լուցկի է վառում: Իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին է տեսնում:- Տատի՛կ,- բացականչում է աղջիկը,- վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին: Նա հապճեպ վառում է բոլոր լուցկիները, որ մնացել են տուփի մեջ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ  են բռնկվում, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր է դառնում: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն է առնում. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրանում են վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ: Որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտնում են աղջկան. նրա այտերը շիկնած են, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած է, սառել է հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորում է լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:- Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում են մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…




Կատարի՛ր առաջադրանքները

  1. Նկարագրի՛ր լուցկիներով աղջկան:
  2. Նկարիր աղջկան որևէ նկարչական ծրագրով:
  3. Առանձնացրու բոլոր այն բառերը, որոնք նկարագրում են լուցկիներով աղջկան:
  4. Առցանց բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը.

Սլանալ, հնամաշ, գրոշ, սրթսրթալ, ձեղնահարկ, շլացուցիչ, վեհաշուք:

1.Հին կօշիկներով,գլխաբաց,հնամաշ գոգնոցով։

4․սլանալ-արագորեն գնալ՝ ընթանալ, սրընթաց վազել:

հնամաշ-հնությունից մաշված, հնացած ու մաշված:

գրոշ-1. Հին ռուսական դրամ =2 կոպեկի (1657-1838 թվականներին), ապա՝ կես կոպեկի (1938-1917 թվականներին):
2. Մանր դրամ Լեհաստանում և Ավստրիայում:

սրթսրթալ-Ցրտից դողալ՝ դողդողալ:

ձեղնահարկ-ձեղունի և առաստաղի միջի հարկը,վերնահարկ

շլացուցիչ-աչք ծակող, կուրացնող:

վեհաշուք-Վեհորեն գեղեցիկ ու պերճ, մեծավայելուչ: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *