Գոյական անուն

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  բարձ, ծառ և այլն,
  • կենդանիներ, oրինակ՝ մուկ, ճնճղուկ և այլն,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
  • անձինք, oրինակ՝ աղջիկ, դերձակ և այլն,

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հասարակ և հատուկ գոյականներ,

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով կոչվում են հասարակ գոյականներ։ Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ գոյականներ։

Բոլոր անունները պատկանում են հատուկ գոյականների դասին։

Գոյականի թիվը

Գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի (մեկ) առակա ինչպես՝ ծառտղա։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Առաջադրանք 1․ Գոյականները խմբավորի՛ր ըստ տեսակի

տուն, ջուր, քար, մարդ, աղջիկ, առյուծ, ձուկ, լիճ, քաջություն, ուրախություն, անձրև, արև․ շոգ, տղա, աշակերտ, համակարգիչ, մայր, Երևան, քամի, ձյուն, ծիծաղ, աթոռ, թիթեռ, գայլ, թռչուն, տատիկ, անկողին, լողավազան, սառույց

  1. իր-տուն,ջուր,քար,լիճ,արև,համակարգիչ,Երևան,աթոռ,անկողին,լողավազան,սառույց
  2. կենդանի-առյուծ,ձուկ,թիթեռ,գայլ,թռչուն
  3. անձ-մարդ,աղջիկ,տղա,աշակերտ,մայր,տատիկ
  4. երևույթ-քաջություն,ուրախություն,անձրև,շոգ,քամի,ձյուն,ծիծաղ

Առաջադրանք 2․ Գրի՛ր հատուկ և հասարակ գոյականներ, յուրաքանչյուրից 10 հատ։

իր-ռետին,շիշ,ափսե,ձու,դույլ,մատիտ,պայուսակ,խնձոր,գիրք,կոշիկ,մոմ

կենդանի-շինշիլա,մրջյուն,արջ,ոզնի,կաքավ,արագիլ,արծիվ,կոկորդիլոս,մողես,օձ,կով

անձ-կոշկակար,ուսուցիչ,բժիշկ,վիդեոբլոգեր,հայրիկ,քույր,պապիկ,եղբայր,վարորդ,երեխա

երևույթ-վախ,տխրություն,զայրույթ,ամպրոպ,կայծակ,մառախուղ,հիացմունք,երկրաշարժ,խավար,

Առաջադրանք 3․ Որոշի՛ր գոյականի թիվը։

Գրքեր, լար, պահարան, տղաներ, վերմակ, վերարկու, թիթեռներ, ծառեր, մրգեր, աչքեր, գնդակ, պարան, հեռախոս, շրջանակ, թռչուն, տներ, մկներ, ծաղիկներ, մրջյուններ, ճանապարհ, ուսուցիչ, լճեր, հաց, հյութ, շուն, կատու, երազ, անձրև, տերևներ։

եզակի-լար,պահարան,վերմակ,վերարկու,գնդակ,պարան,հեռախոս,շրջանակ,թռչուն,ճանապարհ,ուսուցիչ,հաց,հյութ,շուն,կատու,երազ,անձրև։

հոգնակի-գրքեր,տղաներ,թիթեռներ,ծառեր,մրգեր,աչքեր,տներ,մկներ,ծաղիկներ,մրջյուններ,լճեր,տերևներ։

Առաջադրանք 4․ Կազմիր նախադասություններ հետևյալ բառերով, ուշադրություն դարձնելով գոյականի թվին

Թռչուն-Ծառի ճյուղին նստած թռչնակը ուրախ ծլվլում է։

Թռչուններ-Թռչունները չվում են տաք երկրներ։

Շուն-Շունը հաչում է անծանոթի վրա։

Շներ-Պապիկը շատ շներ ունի։

Աչք-Կատվի աչքը վնասվել է։

Աչքեր-Իմ աչքերը շականակագույն են։

Եղանակ-Եղանակ շատ վատ է։

Եղանակներ-Տարվա եղանակները չորսն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *