Daily Archives: November 22, 2022

Պարագիծ

Պարագիծը պատկերի ողջ եզրի երկարությունն է։

Պարագիծը նշանակում ենք լատինական P տառով։

Ուսումնասիրենք հետևյալ պատկերների պարագծերը․

Եռանկյուն

Հիշի՛ր․ եռանկյունը ունի 3 կողմ և 3 անկյուն։

Եռանկյան պարագիծը հավասար է նրա բոլոր կողմերի գումարին։

Խնդիր 1․ Եռանկյան կողմերը հավասար են՝ 15 սմ, 20սմ, 15 սմ։

Գտի՛ր եռանկյան պարագիծը։

Լուծում՝

15+15+20=50սմ

Պատասխան՝50սմ․։

Խնդիր 2․ Եռանկյան պարագիծը հավասար է 60 սմ։ Գտիր կողմերի երկարությունը, եթե բոլոր կողմերն իրար հավասար են։

Լուծում՝

60։3=20սմ

Պատասխան՝20սմ․։

Քառակուսի

Հիշի՛ր․ քառակուսու բոլոր կողմերը իրար հավասար են։

Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։

Քառապատիկ՝ x4

Խնդիր 1․ Քառակուսու կողմը 25 սմ է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

Լուծում՝

25×4=100սմ

Պատասխան՝100սմ․։

Խնդիր 2․ Քառակուսու պարագիծը հավասար է 88 սմ։

Գտիր կողմերի երկարությունը։

Լուծում՝

88:4=22սմ

Պատասխան՝22սմ․։

Գրի՛ր յուրաքանչյուր խնդրից ևս 1 օրինակ։

Խնդիր 1․ Եռանկյան կողմերը հավասար են՝ 25 սմ, 30սմ, 25 սմ։

Գտի՛ր եռանկյան պարագիծը։

Լուծում՝

25+25+30=80սմ

Պատասխան՝80սմ․։

Խնդիր 2․ Եռանկյան պարագիծը հավասար է 90 սմ։ Գտիր կողմերի երկարությունը, եթե բոլոր կողմերն իրար հավասար են։

Լուծում՝

90։3=30սմ

Պատասխան՝30սմ․։

Խնդիր 3․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

Լուծում՝

15×4=60սմ

Պատասխան՝60սմ․։

Խնդիր 4․ Քառակուսու պարագիծը հավասար է 120 սմ։

Գտիր կողմերի երկարությունը։

Լուծում՝

120:4=30սմ

Պատասխան՝30սմ․։